Մայիսի 29-ին տեղի կունենա «Նոր անուններ» երաժտական միջազգային փառատոնի բացումը

Մայիսի 29-ին տեղի կունենա «Նոր անուններ» երաժտական միջազգային փառատոնի բացումը

PanARMENIAN.Net - 2012թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում կանցնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնը: Ինչպես հայտնում է փառատոնի մամլո ծառայությունը, արդեն երկրոդ տարին փառատոնի կողքին է գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Այս տարի փառատոնին մասնակցելու են մինչև 18 տարեկան շուրջ քառասուն շնորհալի պատանի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Մալթա, Ուզբեկստան, Կորեա), ովքեր երևանյան ունկնդրին կներկայանան ինչպես նվագախմբային, այնպես էլ մենանվագ կատարումներով: Փառատոնի այս տարվա մասնակիցների թիվը շուրջ մեկ տասնյակով ավելի է անցած տարվանից: Տարբերվում է նաև աշխարհագրությունը:

Համերգները կկայանան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հետ համագործակցությամբ: Մասնակիցների մեծ մասը միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ և տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են, ովքեր բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի հայտնի բեմերում:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 29-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը) Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ:

Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---