23 մայիսի 2012 - 15:55 AMT
Եգիպտոսում ընտրատեղամասի մոտ փոխհրաձգության արդյունքում ոստիկան է զոհվել

Եգիպտոսի մայրաքաղաքում ընտրատեղամասի մոտ փոխհրաձգության արդյունքում ոստիկան է զոհվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Իրավապաշտպանը մահացու վիրավորվել է, երբ դպրոցի մոտ, որտեղ անցնում էր քվեարկությունը, փոխհրաձգություն է սկսվել:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Կահիրեի «ժողովրդական» թաղամասերից մեկում՝ Շոբրում: Ինչպես նշել են տեղական ԶԼՄ-ները, դեռ մինչ նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկը այնտեղ վիճաբանություն էր ծագել երկու թեկնածուների կողմնակիցների միջև: