2 հուլիսի 2004 - 21:58 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների ընթացքում, որոնք կկայանան հուլիսի 6-7` ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում, կքննարկվի ղարաբաղյան հիմնախնդիրը: Այդ մասին «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությանը տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ լրատվության եւ մամուլի դեպարտամենտում: Աղբյուրի համաձայն` «Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ կողմերի համար ընդունելի պայմանավորվածության երաշխավոր դառնալ»: Ընդսմին նրանք ավելացրեցին, որ հակամարտության մասնակիցներն իրենք պետք է գտնեն խնդրի զիջումնային լուծումը: Բանակցություններում առաջնայինը կլինի նաեւ ռուս-հայկական առեւտրա-տնտեսական, մշակութային եւ մարդասիրական համագործակցության թեման, նշել են դեպարտամենտում: Ինչպես տեղեկացրել են դեպարտամենտում, կողմերը նաեւ կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը: