2 հուլիսի 2004 - 23:13 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Պետական պահպանության ծառայության մասին: Հիմք ընդունելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը, նախագահը հաստատել է այդ ծառայության կանոնադրությունը եւ կառուցվածքը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունում, Պետական պահպանության ծառայության պետ է նշանակվել Գրիգորի Սարկիսյանը: