23 մայիսի 2012 - 20:13 AMT
Հոգեբույժ. Համասեռամոլությունը հիվանդություն է

Համասեռամոլությունը միանշանակ հիվանդություն է, որն առաջանում է մարդու բնազդային համակարգի շեղումից։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ հոգեբույժ Սամվել Սուքիասյանը` հավելելով, որ հոմոսեքսուալությունը տարածված է նաև Հայաստանում:

Հայաստանում համասեռամոլության վերաբերյալ որևէ ճշգրտված վիճակագրություն չկա: Հոգեբույժ Սամվել Խուդոյանի խոսքով` հոմոսեքսուալության մի քանի տեսակներ գոյություն ունեն: Դրանց մի մասը հիվանդություն չեն համարվում, իսկ մյուսը հատվածը ծանր հիվանդություններ են։

Հոմոսեքսուալություն կարող է առաջանալ այն մարդկանց մոտ, ովքեր շատ են գտնվում միևնույն սեռի ներկայացուցիչների շրջապատում: Բժշկի խոսքով` սա հետագայում կարող է և բուժվել: Հոմոսեքսուալության երկրորդ տեսակը տրանսսեքսուալիզմն է, որն ավելի լուրջ հիվանդություն է։ Այս խմբի մարդկանցից շատերը շիզոֆրենիայով հիվանդներ են:

Երրորդը միջուկայինն է` իսկական համասեռամոլությունը: Չորրոդ տեսակը հոգեբույժները կապեցին տարիքի հետ, որը հետագայում անցնում է և շատերը հասունանալով` 20 տարեկանի շեմը հատելով, ամաչում են իրենց անցյալի համար և նույնիսկ ունենում խորը նյարդային ապրումներ։

Հինգերորդ տեսակն առաջանում է այն դեպքում, երբ կա գերսեքսուալություն:

Հոգեբույժի խոսքով` երկրորդ և երրորդ տեսակները չեն բուժվում։ Այդ տեսակի համասեռամոլները սովորաբար բուժման չեն էլ դիմում: