24 մայիսի 2012 - 09:45 AMT
«Հրապարակ». ԱԺ անդրանիկ նիստը կղեկավարի Մկրտիչ Մինասյանը

«Հրապարակը» գրում է, որ չնայած սպասումներին` մայիսի 31-ին տեղի ունենալիք 5-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը կղեկավարի ոչ թե Գալուստ Սահակյանը, «ինչն անչափ էկզոտիկ կարող էր լինել», այլ` Մկրտիչ Մինասյանը: «Նա է ամենատարեցը. ծնվել է 1946-ին: Գալուստ Գրիգորիչը ծնվել է 1947-ին: Մկրտիչ Մինասյանն արդեն իսկ անցել է «պարապմունքների», սերտում-անգիր է սովորում ԱԺ կանոնակարգը, հատուկ իր համար կազմակերպված լիկբեզների է մասնակցում` ինչպես վարի նիստը, ինչպես դիմի Վեհափառին, ինչպես խոսքը տա ՀՀ նախագահին, ինչպես անցկացնի ԱԺ նախագահի, տեղակալների ընտրությունները, ինչից զգույշ լինի, որ պատգամավորի աչքին չերևա, ում հետ վեճի չբռնվի, լրագրողներին ինչպես «պասլատ» անի, իսկ որ ամենակարևորն է` քվորումին ինչպես ուշադիր լինի և վերջապես` կազուսներ հանկարծ թույլ չտա: Լիկբեզներն ու պարապմունքները հիմնականում անցկացվում են ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովի սենյակում, նա է սովորեցնում նոր սերնդին խոսքի «արվեստի» գաղտնիքները»,- գրում է թերթը: