«Ժողովուրդ». Ի՞նչ է կառուցում Արագածոտնի մարզպետը Աշտարակի հիվանդանոցի բակում

«Ժողովուրդ». Ի՞նչ է կառուցում Արագածոտնի մարզպետը Աշտարակի հիվանդանոցի բակում

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն Աշտարակի հիվանդանոցի բակում սկսել է լայնածավալ շինարարություն իրականացնել: «Այդ նպատակով հիվանդանոցի բակում հատվել են ծառերը, և շինարարությունն արդեն մեկնարկել է: Իրազեկ աղբյուրները տեղեկացրել են, որ այնտեղ Սարգիս Սահակյանն իր համար հերթական բիզնես օբյեկտն է կառուցում` համատեղված առանձնատան հետ: Սակայն մարզպետը շարունակում է հերքել դա: «Աշխարհում ուրիշ տեղ չկա՞ր, որ հիվանդանոցի բակում տուն սարքեմ... դեղատուն են կառուցում, ի՞նչ տուն: Ես ինձ թույլ չեմ տա` հիվանդանոցի բակում տուն սարքեմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց մարզպետը»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---