24 մայիսի 2012 - 10:44 AMT
Ֆրանսուա Օլլանդը չի մեկնի Ուկրաինա՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը, Բրյուսելու ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ չի մեկնի Ուկրաինայում ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը`նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակի պատճառով:

«Ես շատ եմ սիրում ֆուտբոլ, սակայն այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, մեծ խնդիր է»,-հայտարարել է նախագահը:

Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ` որպես Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալության դեմ ուղղված բողոք, հրաժարվել են մեկնել EURO-2012-ի խաղերին, որոնք ծրագրվում է անցկացնել Ուկրաինայում: