24 մայիսի 2012 - 11:43 AMT
Ուկրաինայում պետական մակարդակով կտոնեն Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրը

Ուկրաինայում պետական մակարդակով կտոնեն ականավոր հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 195-ամյակը: Ինչպես գրում է Ինտերֆաքս-Ուկրաինան, համապատասխան որոշման համար քվեարկել է 297 դեպուտատ:

Նախարարների կաբինետին հանձնարարվել է 2 շաբաթում ստեղծել նկարչի 195-ամյակի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման և անցկացման կազմկոմիտե: