24 մայիսի 2012 - 11:53 AMT
Փուչիկների պայթյունից տուժած 17 քաղաքացիներ դեռևս հիվանդանոցներում են

Մայրաքաղաքի բժշկական հաստատություններում երեկվա դրությամբ բուժում է ստանում մայիսի 4–ին Հանրապետության հարապարակում տեղի ունեցածծ արտակարգ պատահարի հետևանքով տուժած 17 քաղաքացի։ Այս մասին հաղորդում են առողջապահության նախարարությունից` նշելով նաև, որ բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են բավարար։

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունից տուժել էր 154 քաղաքացի։