ԲՀԿ-ն մտավախություն չունի կոալիցիային չանդամակցելու բացասական հետևանքների վերաբերյալ, բայց պատրաստ է ամեն ինչի

ԲՀԿ-ն մտավախություն չունի կոալիցիային չանդամակցելու բացասական հետևանքների վերաբերյալ, բայց պատրաստ է ամեն ինչի

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը PanARMENIAN.Net ի թղթակցին մեկնաբանել է կուսակցության այսօրվա որոշումը, ըստ որի ԲՀԿ-ն չի անդամակցի կոալիցիային: Այն հարցին, արդյոք ԲՀԿ քայլը նշանակում է, որ այն դառնում է ընդդիմություն գործող իշխանություններին, Գալստյանը պատասխանել է. «Հայտարարությունում ամեն ինչ ասված է: Խոսքը նոր կոալիցիային միանալու աննպատակահարմարության մասին է»:

Այն հարցին, արդյոք կուսակցությունը չի անհանգստանում, որ կոալիցիային չանդամակցելու որոշումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես կուսակցության, այնպես էլ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար, նա պատասխանել է. «Ոչ, չենք անհանգստանում»: Ընդ որում, Գալստյանը հավելել է. «Մենք պատրաստ ենք ամեն ինչի»:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---