24 մայիսի 2012 - 18:48 AMT
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի թիվ 2 շենքի 18-րդ բնակարանում այսօր հայտնաբերվել է տղամարդու դի:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ-ը` այսօր` ժամը 17:35 –ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ տվյալ հասցեի բնակիչը չի պատասխանում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել են տղամարդու դի: