24 մայիսի 2012 - 20:14 AMT
Օձի խայթոցի հերթական դեպքը գրանցվել է Սիսիան քաղաքում

Օձի խայթոցից թունավորումով այսօր Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Սիսիանի Չարենց փողոցի թիվ 12 տան բնակիչ, 1959 թ. ծնված Վրեժ Գալստյանը: ԱԻՆ-ից հաղորդում են, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ մայիսի 22-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 28 դեպք։ Երևանի բուժհաստատություններ են դիմել 11-ը, իսկ մարզային բուժհաստատություններ` 17-ը։