Աբրահամյանը հերքել է լուրերը նախագահին Ծառուկյանի հայցի մասին` իրեն վարչապետ կամ խոսնակ նշանակելու վերաբերյալ

Աբրահամյանը հերքել է լուրերը նախագահին Ծառուկյանի հայցի մասին` իրեն վարչապետ կամ խոսնակ նշանակելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար և Ազգային ժողովի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը հերքել է որոշ հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը (որը Աբրահամյանի հետ բարեմական կապ ունի` խմբ.) Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հայց է ներկայացրել Աբրահամյանին վարչապետ կամ խորհրդարանի խոսնակ նշանակելու վերաբերյալ:

«Ես դա բոլոր առումներով սխալ ու ոչ կոռեկտ եմ համարում: Ես գտնում եմ, որ ունեմ այնքան հնարավորություններ և հեղինակություն կուսակցության ներսում, որպեսզի նման հայցերի կարիք չունենամ: Եթե նման առաջարկ լիներ, ես կհրաժարվեի»,- ընդգծել է նա:

Նա հերքել է նաև այն տեղեկատվությունը, որ ներկա է գտնվել Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, թե նպատակահարմար չի գտնում մասնակցությունը կոալիցիոն կառավարության ձևավորմանը: «Ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք հանդես ենք եկել միասնական դիրքերից:

ԲՀԿ-ն ժողովրդի դատին համապարփակ ծրագիր է ներկայացրել: Իսկ ես իմ հանդիպումների ժամանակ հայտնել եմ, որ զբաղվելով քաղաքականությամբ` անձնական նպատակներ չեմ հետապնդում: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ կորուստներ կրել հանուն ժողովրդի վստահության պահպանման:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մոտ կես միլիոն ձայն հավաքեց: Այդ մարդիկ քվեարկեցին ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով իրական, տեսանելի փոփոխություններ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Հաշվի առնելով ընտրությունների արդյունքները` ԲՀԿ-ն սահմանադրական հնարավորություն չունի մասնակցելու կառավարության ձևավորմանն ու իրականացնելու իր ծրագրերը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---