25 մայիսի 2012 - 09:42 AMT
«Հայկական ժամանակ».Դրամը շարունակվելու է արժեզրկվե՞լ

Թերթը գրում է, որ դրամի սրընթաց արժեզրկումը շարունակվում է: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի փակման գինը կազմել է 406 դրամ 50 լումա: Սրանով` մեր արժույթի փոխարժեքը սահմանվել է վերջին մի քանի տարիների համար ներ ռեկորդ: «Ամեն ինչ վկայում է այն մասին, որ դրամի արժեզրկումը շարունակվելու է: Նախորդ օրը ՀՀ ԿԲ-ն աննախադեպ ծավալի` 20 մլն դոլարի արտարժութային ինտերվենցիա արեց շուկայում, բայց դա, ինչպես ցույց է տալիս երեկվա արդյունքը, որևէ կերպ չի հանգստացրել ՀՀ արտարժութային շուկան»,- գրում է թերթը: