25 մայիսի 2012 - 10:53 AMT
Քոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է NBA-ի լավագույն բասկետբոլիստների առաջին հնգյակում

«Լեյքերսի» պաշտպան Քոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է NBA-ի լավագույն բասկետբոլիստների առաջին հնգյակում:

Բասկետբոլիստների լավագույն հնգյակում Բրայանտը նետումների քանակով առաջատար է: «Սան-Անտոնիոյի» առաջատար Թիմ Դանկանը այս ցուցակում հայտնվել է 13 անգամ, Նովիսկին` 12: Ռեկորդը պատկանում է Քարիմ Աբդուլ-Ջաբբարուն, ով այդ ցուցակում հայտնվել է 15 անգամ:

Լավագույն բասկետբոլիստների հնգյակում ներառվել են նաև Քրիս Պոլը (4 անգամ), Լեբրոն Ջեյմսը (8 անգամ) և Քևին Դյուրանտը (3 անգամ), ինչպես նաև Դուայթ Հովարդը (6 անգամ), հաղորդում է Eurosport-ը: