25 մայիսի 2012 - 11:14 AMT
Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից մենամարտը կկայանա Բեռլինում օգոստոսի 25-ին

WBO վարկածով 2-րդ միջին քաշաին կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի թիմերը վերջնական պայմանավորվածություն են ձեռքբերել` կազմակերպել այս բռնցքամարտիկների մենամարտը:

Շտիգլից-Աբրահամ մենամարտը կդառնա մրցաշարի գլխավոր իրադարձությունը, որը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի О2 արենայում և կհեռարձակվի գերմանական ARD հեռուստաալիքով, հաղորդում է BoxingScene-ը: