25 մայիսի 2012 - 12:02 AMT
ԱՄՆ-ն հուսով է, որ տարաձայնություններն Իրանի հետ կհարթվեն մոսկովյան բանակցություններում

ԱՄՆ-ն ու «վեցնյակի» գործընկերները (ՄԱԿ ԱԽ 5 անդամներ ու Գերմանիա) ձգտում են կարգավորել պահպանվող տարաձայնություններն Իրանի հետ Մոսկվայում կայանալիք բանակցություններում: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք մանրակրկիտ առաջարկություններ ենք արել ուրանի 20-տոկոսանոց հարստացման բոլոր ասպեկտների վերաբերյալ,-ասել է նա՝ մեկնաբանելով Բաղդադում ավարտված Իրանի հետ բանակցությունների հերթական փուլը նրա միջուկային ծրագրի շուրջ: Մենք ինտենսիվ բանակցություններ ունենք իրանցիների հետ մեր առաջարկի վերաբերյալ: Նրանք առաջ քաշեցին սեփական գաղափարները: Եվ ինչպես նշեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, զգալի տարաձայնությունները պահպանվում են»,-գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք կձգտենք կարգավորել այդ տարաձայնությունները բանակցությունների հաջորդ փուլի ժամանակ, որը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 18-19-ը»,-ասել է պետքարտուղարը: