25 մայիսի 2012 - 12:16 AMT
45–ամյա Ալբերտի տանը հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ և 7 փամփուշտ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երեկ այցելել են 1967 թ. ծնված Ալբերտ Պ.-ի բնակարան, որտեղ վերջինս ներկայացրել է 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ: Ալբերտ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը` նշելով, որ ատրճանակն ու փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության և կատարվում է հետաքննություն: