Հրաչյա Բերբերյանը խոստացել է պարզել, թե ով է ցանկանում արատավորել հայկական գյուղարտադրանքը

Հրաչյա Բերբերյանը խոստացել է պարզել, թե ով է ցանկանում արատավորել հայկական գյուղարտադրանքը

PanARMENIAN.Net - Հայկական գյուղարտադրանքն ամենահամեղն ու էկոլոգիապես մաքուրն է և դրանում ԳՄՈ-ներ չեն պարունակվում, հայտարարել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը` մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե գյուղմթերքում պարունակվում են գենային-մոդիֆիկացված օրգանիզմներ: «Այն մարդիկ, ովքեր նման տեղեկատվություն են տարածում, խոչընդոտում են մեր գյուղացիների աշխատանքներին և ընդհանուր առմամբ տնտեսությանը»,-ընդգծել է նա:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ, ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, օգտագործվում են միայն հետևյալ գենային-մոդիֆիկացված մթերքները` սոյա, ցորեն, եգիպտացորեն:

Այս առնչությամբ Հրաչյա Բերբերյանը հավելել է, որ նման «անբարյացկամ» մարդիկ մի քանի տարի առաջ ևս փորձել են վնասել երկրի տնտեսությանը: «Մենք պարզել ենք, որ կային երկու կանայք, որոնք ունեին միջազգային կազմակերպություններից ստացված տեղեկատվություն: Մենք կպարզենք, թե այս անգամ ով է նման գործունեություն փորձում ծավալել»,-ասել է նա:

Անդրադառնալով տեղական շուկայում իրացվող պոմիդորի սորտերին, որոնք ստացվում են սելեկցիայի արդյունքում, և որոնք իրենց որակական և համային հատկանիշներով առաջ են բերում քաղաքացիների դժգոհությունը, Հրաչյա Բերբերյանն ասել է, որ դրանք տեխնիկական սորտեր են: Ըստ նրա, վերամշակող ընկերությունները ներկայացնում են հենց այդ սորտերի պահանջարկ, քանի որ դրանց միջուկն ավելի «մսալի» է: «Նման պոմիդորներից հնարավոր է ստանալ ավելի շատ տոմատի մածուկ, քան հյութալի սորտերից»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---