Հայասանի կանաչներ. «Կայուն զարգացման հայեցակարգը» գերեզման կդառնա շատ ժողովուրդների համար

Հայասանի կանաչներ. «Կայուն զարգացման հայեցակարգը» գերեզման կդառնա շատ ժողովուրդների համար

PanARMENIAN.Net - «Կայուն զարգացման հայեցակարգը», որն ընդունվել է 1992թ Ռիո դե Ժանեյրոյում կարող է գերեզման դառնալ բազմաթիվ ժողովուրդների համար, եթե իրականացվեն դրա դրույթները, հայտարարել է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը` Երևանում մայիսի 25-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նա ներկայացրել է հայեցակարգի մի շարք դրույթներ: Վերջինս նախատեսված է ապահովելու երկրի բնակչության բարեկեցությունը` առանց էկոհամակարգին վնաս հասցնելու համաշխարհային արտադրության ծավալները 8-10 տոկոսով ավելացնելու հաշվին: «Մեկ տարում մեկ մարդը միջինում ծախսում է մոտ 50 տոննա բնական նյութ: Եթե այդ թիվը բազմապատկվի 7 միլիարդանոց բնակչության քանակով, ապա կստացվի 350 մլրդ տոննա բնական նյութեր: Ինչպե՞ս կարելի է այդ թիվն ավելացնել 10 տոկոսով»,-ասել է նա:

Միաժամանակ, Հակոբ Սանասարյանի խոսքով, փաստաթղթում դրույթներ կան ազգաբնակչության կրճատման և մի շարք այլ կետերի մասին, որոնք, միանշանակ, աշխարհը չեն կարող ապահովել կայուն զարգացմամբ: Այս առնչությամբ նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին մտածել այն մասին, որ Ռիո +20 գագաթաժողովին, որին ներկա կգտնվեն նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հայկական պատվիրակությունը, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր` այդ Հայեցակարգը կյանքի կոչելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---