8 հուլիսի 2004 - 00:49 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում հաստատվել են Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայկական արմատների առկայության մասին լուրերը: Այդ մասին այսօր հաղորդում է երեւանյան «Հայկական ժամանակ» թերթը: Աղբյուրի համաձայն, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը նախորդող մամլո ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին Ս.Լավրովը ասել է. «Այո, իմ մեջ հայի արյուն է հոսում, իմ հայրը թիֆլիսահայ է»: