Ավստրալիայում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Ավստրալիայում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների զոհերին նվիրված հուշարձան է բացվել

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված քրիստոնյաների ժառանգները՝ հայկական, հունական և ասորական համայնքները հուշարձան են բացել՝ նվիրված 1915-32թթ. թուրքերի կողմից իրագործված եղեռնի զոհերի հիշատակին, հայտնում է Հարավային Ավստրալիայի Հայկական մշակութային ասոցիացիան: Միջոցառումը մեկնարկեց հունական եկեղեցում, որտեղ հավաքվել էին բոլոր երեք համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև ավստրալացի պաշտոնյաներ ու գերագույն իշխանությունների ներկայացուցիչներ: Դրանից հետո, հավաքվածները ուղղվել են դեպի հուշարձան, որտեղ ծաղկեպսակներ են դրել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի ու ընթերցել են հատվածներ Աստվածաշնչից:

Հարավային Ավստրալիայի Հայկական մշակութային ասոցիացիայի նախագահ Ելենա Հարիսոնն ասաց. «Հուսով եմ, որ այս հուշարձանը սրբություն կդառնա մեր երեք ժողովրդների համար՝ հիշեցնելով մեր նահատակված նախնիների մասին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---