Ռաուֆ Միրկադիռով. Տնտեսական իշխանությունն Ադրբեջանում, ինչպես և քաղաքականը, մի քանի հոգու ձեռքում է

Ռաուֆ Միրկադիռով. Տնտեսական իշխանությունն Ադրբեջանում, ինչպես և քաղաքականը, մի քանի հոգու ձեռքում է

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի տնտեսության հիմնական բաղկացուցիչը նավթն է, դա է պայմանավորում երկրի ՀՆԱ թռիչքներն ու անկումները»,- Երևանում «Կովկաս 2011» գիտաժողովի ժամանակ նկատել է «Զերկալո» ադրբեջանական թերթի քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիռովը: Նա ընդգծել է, որ եթե երկրում նոր հանքավայր է շահագործման հանձնվում, ապա երկրի ՀՆԱ-ն կտրուկ բարձրանում է, իսկ քանի որ այս տարի նման բան չի եղել, երկրի ՀՆԱ-ն նախկին մակարդակում է մնացել: Միրկադիռովը հաղորդել է` քանի որ նավթադոլարների որոշակի պաշար է ստեղծվել, ապա տնտեսության մեջ ներդրումներով զբաղվում է ինքը պետությունը, ընդ որում նա նշել է, որ տնտեսական իշխանությունը երկրում մենաշնորհացված է: Լրագրողն ընդգծել է, որ անգամ միջին ձեռնարկատիրությունը, էլ չենք խոսում խոշորի մասին, մի քանի հոգու ձեռքում է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---