Իսկանդարյան. Շուշիի զորահանդեսը լավ պատասխան էր Ադրբեջանի բանակի առավելության մասին պնդումներին 25 մայիսի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - «Ստեփանակերտում ռազմաշքերթն ու նորագույն զինատեսակների ցուցադրությունը ցույց տվեց, որ Արցախի բանակը չի զիջում հակառակորդին»,- հայտարարել է այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այդ զորահանդեսը լավ պատասխան էր Ադրբեջանի բանակի գերակայության մասին պնդումներին: Նա փոքր-ինչ հեգնանքով նկատել է, որ Արցախի Պաշտպանության բանակի զինանոցում առկա որոշ զինատեսակներ իրենց գնով հավասար են Հայաստանի բյուջեին, և չնայած դրան, այն ներկա է հայերի մոտ: Եվ դժվար թե կարելի է համարել, որ այդ սպառազինության գումարը Հայաստանը հավաքում է` տնտեսելով ամեն հացի կտորի վրա: Երկրների ռազմական ծախսերում նկատվող դիսբալանսը, իհարկե, կա, բայց այն որոշիչ դեր չի խաղում»,- ընդգծել է քաղաքագետը: Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 9-ին կայացավ ռազմական շքերթ` նվիրված ԼՂՀ Պաշտպանության բանակի ձևավորման 20-ամյակին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67-ամյակին: Շքերթին մասնակցում էին ՊԲ զանազան ստորաբաժանումներ, ցուցադրվում էր ղարաբաղյան բանակի տնօրինության տակ գտնվող նորագույն ռազմական տեխնիկան: Ելույթ ունենալով ռազմական շքերթի տրիբունայից` Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Շուշիի ազատագրումը «հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումն է»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |