«Ազատ դեմոկրատները» հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

«Ազատ դեմոկրատները» հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

PanARMENIAN.Net - Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի, կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի հետընտրական զարգացումները, ներքաղաքական իրավիճակը: Խոսվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրերի և նախաձեռնությունների, ինչպես նաև կուսակցության պատգամավորների առաջիկա գործունեության մասին:

Երկուստեք կարևորվեց Հայաստանում տնտեսական ոլորտի՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները և այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը, հայտնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---