8 հուլիսի 2004 - 18:35 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԴԻՄՈՒՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ԻՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանն իր ներքաղաքական վիճակը լուծելու համար օգնության խնդրանքով չի դիմում այլ երկրներին, որքան էլ այդ երկրները մեզ համար բարեկամական լինեն: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե հայկական ընդդիմության վերջին ելույթները ճնշվել էին «Մոսկվայի լուռ հավանությամբ»: Նրա խոսքերով, այն ամենն ինչ կատարվում է Հայաստանում` զուտ նրա ներքին գործն է: Ընդ որում նախարարը ավելացրել է, որ այդ իրադարձությունները երբեք լուրջ մտահոգություն չեն առաջացրել իշխանությունների, հատկապես` նախագահ Քոչարյանի մոտ, «քանի որ պարզ էր, որ դրանք չունեն լուրջ հիմք եւ բնակչության զանգվածային աջակցություն»: «Ռուսաստանին հետաքրքրում է կայուն Հայաստանը: Բնականաբար, Ռուսաստանը, հետեւելով երեւանյան իրադարձություններին, հանդես եկավ Հայաստանում կայունության օգտին», - ասել է Վ.Օսկանյանը: