ՏՏ ոլորտի ընկերությունները քննարկում են ինովացիոն նախարարության ստեղծման հարցը

ՏՏ ոլորտի ընկերությունները  քննարկում են  ինովացիոն նախարարության ստեղծման հարցը

PanARMENIAN.Net - «Կոնգրես» հյուրանոցում այսօր անցկացվում է «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների պետական կառավորում» խորագրով համաժողովը, որի նպատակն է քննարկել ԻՏՁՄ-ի մայիսի 11-ին նախագահին և նորընտիր ԱԺ–ին ուղարկված ինովացիոն նախարարություն ստեղծելու պահանջով դիմումը։

ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) նախագահ Կարեն Վարդանյանը համաժողովի բացման խոսքում խոսեց նախարարություն ստեղծելու կարևորության մասին. «Քանի որ մեր ոլորտին վերաբերող գերատեսչությունները ցրված են տարբեր նախարարություններում և կառույցներում, խնդիրները լուծելու գործընթացն ավելի է դժվարանում: Ուստի անհրաժեշտ է որևէ պետական մարմին, որը համակարգված կլուծի այդ բոլոր խնդիրները»,–ասաց նա` հավելելով, որ «ՏՏ ոլորտում այսօր խնդիր կա եղածը ճիշտ կերպով ներկայացնելու, լսելի դարձնելու ոլորտի ներկայացուցիչների ձայնը որոշում ընդունողներին` ճիշտ որոշումներ կայացնելու և աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար»:

Համաժողովին մասնակցում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 250 ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ և գործադիր մարմնի ներկայացուցիչներ:

Բոլոր այն ընկերությունները, որոնք համաձայն են նախարարություն ստեղծելու նախաձեռնությանը` համաժողովի ընթացքում պետք է գրանցվեն և ստորագրեն բաժանված թերթիկները` ցույց տալու համար, որ պատրաստ են համագործակցության։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանն ասաց. «Այս նախաձեռնությունը փորձարկում չի, մենք հեծանիվ չենք հորինել, աշխարուհում շատ երկրներ արդեն ունեն այս ոլորտի նախարարություն և փորձը ցույց է տալիս, որ հենց այդ երկրներն են ՏՏ ոլորտում աննախադեպ աճ գրանցում»:

Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը օրեր առաջ դիմել էր ՀՀ նախագահին և նորընտիր Ազգային ժողովին` ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմին` նախարարություն ստեղծելու պահանջով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---