Չինաստանում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանձնաժողովի նիստում

Չինաստանում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանձնաժողովի նիստում

PanARMENIAN.Net - 2012թ. մայիսի 21-24-ը Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Բանգկոկում (Թաիլանդ) մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 68-րդ նստաշրջանի աշխատանքներին: Հանձնաժողովի լիագումար նիստում ունեցած իր ելույթում դեսպան Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրեց Հայաստանի ձեռքբերումները «Կայուն Զարգացման Ծրագրի» (Sustanable Development Program) իրականացման գործընթացում: Նա խոսեց համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման, աղքատության դեմ պայքարի, գյուղական շրջանների զարգացման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի, միջուկային էներգետիկայի զարգացման, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման խնդիրների մասին:

Նստաշրջանի ավարտին ընդունվեցին ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործողությունների ծրագրեր նախանշող մի շարք բանաձևեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---