Ֆրանսիական Վալանս քաղաքում տեղի է ունեցել Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառում

Ֆրանսիական Վալանս քաղաքում տեղի է ունեցել Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net -

Մայիսի 22-ին ֆրանսիական Վալանս քաղաքի շուրջ 30 ֆրանսահայ կազմակերպությունները նախաձեռնել էին Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված մեծ միջոցառում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վալանսի Հայ մշակութային ժառանգության բարեկամների կենտրոնի լեփ-լեցուն սրահում կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին նաև պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մշակութային ու լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ, բանախոսները ներկայացրին Շուշիի ազատագրման առանձնահատուկ կարևորությունը ողջ հայության համար՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում:

Միջոցառման ավարտին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը, որը ներկա էր որպես հատուկ հրավիրյալ, պատասխանեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։

Վալանս այցի շրջանակներում դեսպան Չիտեչյանը նաև հանդիպումներ ունեցավ Դրոմ նահանգի պրեֆեկտի, տեղի պատգամավորների և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---