Ոստիկանություն. «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված ներկա դրությամբ ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել

Ոստիկանություն. «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված ներկա դրությամբ ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - «Վերջին զանգի» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված` այսօր` 18։30-ի դրությամբ, Երևան քաղաքի տուգանային հրապարակ է տարվել 28 մեքենա, որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։

Այսօրվանից սկսած Երևանում մեկնարկում է անվտանգ երթևեկության 10-օրյակ։

Ոստիկանությունն ու հանրային մյուս ծառայություններն այսօր աշխատում են հատուկ ռեժիմով։ Ավելի վաղ ոստիկանությունը կոչ էր արել մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին «Վերջին զանգի» օրը ուշադիր լինել երեխաների հանդեպ, ձեռնպահ մնալ նրանց ավտոմեքենա վստահելուց, հեռու պահել ոգելից խմիչքների օգտագործումից և անչափահասների միջև լարված ու տաքարյուն բախումներից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---