Հունիսի 1-ին առաջին անգամ կանցկացվի TEDxKids@Yerevan միջոցառումը25 մայիսի 2012 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 1-ին կկայանա տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը: TEDxKids@Yerevan միջոցառումը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED Conferences կազմակերպության կողմից և կրելու է «Մեր աշխարհը» խորագիրը: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան 10-ից 16 տարեկան երեխաներ, ովքեր ընտրվել են ապրիլին և մայիսին կայացած լսումների արդյունքում: Երեխաները կխոսեն իրենց աշխարհի և իրականության, իրենց անհավանական հաջողությունների ու այն խնդիրների մասին, որոնք ժառանգել են ավագ սերնդից: Այսպես TEDxKids@Yerevan-ը որպես հարթակ կծառայի երիտասարդ սերնդին, որպեսզի բարձրաձայնեն իրենց հուզող և հետաքրքրող խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև իրենց յուրահատուկ հաջողությունները, հայտնագործությունները, ուսումնասիրություններն ու պատմությունները: Երեխաները, ովքեր ընտրված են տարբեր մարզերից, կխոսեն ամենատարբեր թեմաներով` բիոնիկական ճարտարապետությունից, ծաղրի շղթայից, «աշխարհը շալակելուց», «Բեռլինի պատը» քանդելուց, սերիալների վատ ազդեցությունից մինչև առողջ սնունդ, քաղաքի մաքրություն, վախերի հաղթահարում և այլն: Ելույթները կլինեն TEDx բանախոսություններին հատուկ ձևաչափին և ոճին համապատասխան: Առաջնորդվելով «Գաղափարներ, որոնք արժանի են տարածման» ոգով` TED-ը ստեղծել է TEDx-ը: TEDx-ը լոկալ, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որը միավորում է մարդկանց` քննարկելու TED-ի գաղափարներով կյանքի կոչված իրենց փորձը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |