26 մայիսի 2012 - 10:14 AMT
Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը ոչ ոքի է խաղացել Բելգիայի հետ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել Իտալիայում անցկացվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների էլիտ ռաունդի մրցաշարի իր երկրորդ հանդիպումը:

Բելգիայի մինչև 19 տարեկանների հետ խաղում հաշիվը բացել է վան դեր Բրյուգենը 36-րդ րոպեին: Հայաստանի ընտրանուն հաջողվել է անցկացնել պատասխան գնդակը միայն 88-րդ րոպեին: Աչքի է ընկել Հովհաննես Հովհաննիսյանը:

Զուգահեռաբար ընթացող Իսպանիա-Իտալիա հանդիպումն ավարտվել է իսպանացիների հաղթանակով 2:1 հաշվով: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Իսպանիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջին հանդիպումը խմբում Հայաստանի ընտրանին կանցկացնի Իտալիայի իր հասակակիցների հետ մայիսի 28-ին: Իսպանիան կմրցի Բելգիայի հետ: