Ռաֆայելի «Սիքստինյան Մադոննա» հանրահայտ կտավի 500-ամյակի առթիվ նոր շրջանակ է պատրաստվել

Ռաֆայելի «Սիքստինյան Մադոննա» հանրահայտ կտավի 500-ամյակի առթիվ նոր շրջանակ է պատրաստվել

PanARMENIAN.Net - Ռաֆայելի «Սիքստինյան Մադոննա» հանրահայտ կտավի հոբելյանին. 2012 թվականին լրանում է նկարի 500-ամյակը, վարպետները նոր շրջանակ են պատրաստել, իսկ արվեստաբանները մեծ նկարչի կյանքի և ստեղծագործության մասին պատմող ցուցահանդես են պատրաստել: Ցուցադրությունը կբացվի մայիսի 26-ին Դրեզդենի Հին վարպետների պատկերասրահում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կտավը ստեղծվել է իտալացի գեղանկարիչ Ռաֆայել Սանտիի կողմից 1512-1513թթ. Պյաչենցայում Սուրբ Սիքստի վանական համալիրի եկեղեցու խորանի համար: Նկարը ստեղծվել է Հուլիոս II Պապի պատվերով, իսկ գրեթե 240 տարի անց` 1754 թվականին Դրեզդենի պատկերասրահի համար այն գնել է սաքսոնական կուրֆյուրստ Օգոստոս III-ը:

«Նկարի դիմաց 25 հազար էսկուդո էր վճարվել, դա հսկայական գումար է: Այդ ժամանակ մեծադիր նկարները գնում էին ոչ ավել, քան հազար էսկուդոյով»,- ցուցահանդեսի բացման նախօրեին լրագրողներին է պատմել Դրեզդենի Պետական գեղարվեստական հավաքածուների գլխավոր տնօրեն Հարտվիգ Ֆիշերը:

«Գրեթե 250 տարի «Սիքստինյան Մադոննան» անհայտ է մնացել, և միայն Դրեզդենի կողմից գնվելուց հետո հանրությունն իմացավ դրա մասին»,- իր հերթին հաղորդել է պատկերասրահում իտալական գեղանկարչության պահապան և ցուցահանդեսի համադրող Անդրեաս Հեննինգը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---