Վարչապետ. Մեզ համար կարևոր են այն ուղղությունները, որոնք NECO-ն ներկայացնում է ողջ աշխարհում26 մայիսի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (NECO) նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը: «Մեզ համար կարևոր են այն ուղղությունները, որոնք դուք ներկայացնում եք ողջ աշխարհում: Մեր կառավարության կարևոր գերակայություններից է կրթական համակարգը և գիտեմ, որ այս ոլորտը նաև ձեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է վարչապետը: Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին, NECO –ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և այլ հարցերի: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և Նասեր Կազիմիին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: NECO-ն ոչ կառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1986 թվականին: Այն աջակցում է կրթական և առողջապահական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Գործունության հիմնական նպատակն է՝ ի հայտ բերել ԱՄՆ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունների հաջողություններն ու ձեռքբերումները: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |