26 մայիսի 2012 - 14:11 AMT
Ալժիրում համալսարանական ավանում տեղի ունեցած պայթյունից յոթ ուսանող է մահացել

Ալժիրում Բախտի համալսարանական ավանում տեղի ունեցած գազի պայթյունից յոթ ուսանող է մահացել: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, տուժել է մոտ 30 մարդ:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան ուսանողական ավանի ռեստորաններից մեկում: Ըստ նախնական տվյալների, պայթյունի պատճառն արտահոսքն է եղել: Պատահարի հանգամանքները քննվում են: