9 հուլիսի 2004 - 18:23 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄՈՏ ՕՐԵՐՍ ԿԱՅՑԵԼԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները մոտ օրերս կայցելեն հակամարտության տարածաշրջան: Ինչպես հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից, ենթադրվում է, որ նրանք Երեւան կժամանեն հուլիսի 10-ին: Երեկ Երեւանում լրագրողներին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա սովորական այց է` նպատակ ունենալով պարզել կողմերի վերջին բանակացությունների արդյունքում ձեռքբերումները, ինչպես նաեւ ծանոթանալ տարածաշրջանում ընթացող զարգացումներին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՄԽ ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը, բացի Հայաստանից եւ Ադրբեջանից, միջնորդները մտադիր են այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ: