26 մայիսի 2012 - 15:11 AMT
Իրանում ուրանը հարստացվել է 27 % տեխնիկական թերությունների պատճառով

Իրանում ուրանը հարստացվել է 27 % տեխնիկական թերությունների պատճառով: «Դա տեղի է ունեցել զուտ տեխնիկական պատճառով»,-մեջբերում է Associated Press-ը ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեի հայտարարությունը: Ըստ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցչի, փորձագետներն ուսումնասիրում են այդ հարցը:

Նախօրեին հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ իրանական Ֆորդու օբյեկտում 27 % հարստացված ուրանի հետքեր են հայտնաբերվել, հայտնում է Ռոսբալտը: