Փորձագետ. Ադրբեջանի մասին BBC-ի ֆիլմը փաստում է, որ այդ երկրում լուրջ խնդիրներ կան

Փորձագետ. Ադրբեջանի մասին BBC-ի ֆիլմը փաստում է, որ այդ երկրում լուրջ խնդիրներ կան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Իրանի հարաբերություններն առայժմ շատ չեն սրվի։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը. «Իրանի հետ ցանկացած խնդիր այսօր շատ լուրջ քննարկումների տեղիք է տալիս արևմուտքում և շատ հանգամանքեր կան, որոնք կազդեն այս հարցի վրա։ Թեև այսօր բավականին լուրջ սրացումներ կան, սակայն չեմ կարծում, որ այս դիմակայությունը շատ կխորանա»,–ասաց նա։

Փորձագետի հավաստիացմամբ, Եվրասիա տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ են գնում մասնավորապես ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունների հետ կապված, և այս համատեքստում Թուրքան ակտիվանում է, քանի որ նրա դերակատարությունը մեծանում է։

Անդրադառնալով BBC-ի նկարահանած «Ադրբեջանի կեղտոտ գաղտնիքները» ֆիլմին՝ Հովհաննիսյանն ասաց, որ եթե Ադրբեջանի բարեկամ երկիր Մեծ Բրիտանիան կարող է նման հարցեր առաջ քաշել և լուսաբանել, նշանակում է լուրջ խնդիրներ կան։ BBC-ի Ֆիլմում 30 րոպեի ընթացքում ներկայացվում են բոլոր այն փաստերը, որոնք վարկաբեկում են Ադրբեջանը: Տեսանյութում ասվում է, որ Ադրբեջանը մի երկիր է, ուր երգի մրցույթի քվեարկությունը վերահսկվում է ազգային անվտանգության կողմից: Մատնանշվում է Ալիևների հսկա կարողությունը, և միլիարդի հասնող նավթի ռեսուրսները: Լրագրողի խոսքով, Ադրբեջանը միլիոններ է ծախսում, աշխարհին զարմացնելու համար: Ներկայացվում է «Եվրատեսիլ 2009»–ին Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների ելույթի դեմ Ադրբեջանի թշնամանքը, հայտնի լրագրող Հադիջա Իսմայիլովայի նկատմամբ կազմակերպված սեքս-շանտաժը եւ այլն: Տեսանյութում բերվում են նաև Վիկիլիքսի տվյալները Ալիևների մասին: Լրագրողը ներկա է գտնվել նաև ընդդիմության խաղաղ ցույցին, բայց մասնակիցներից ոչ ոք հարցազրույց չի տվել, վախենալով իր համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---