26 մայիսի 2012 - 16:24 AMT
Սիրիայի ազատ բանակը ռազմական միջամտության կոչ է արել միջազգային հանրությանը

Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ռազմական խորհրդի ղեկավար, գեներալ Մուստաֆա Ահմեդ աշ Շեյխը ռազմական միջամտության կոչ է արել միջազգային հանրությանը՝ զինվորականների կողմից Խուլա քաղաքում քաղաքացիական անձանց զանգվածային սպանությունից հետո:

Ընդդիմադիր բանակի ղեկավարը հորդորել է բոլոր զինյալ ընդդիմադիրներին ռազմական գործողություն սկսել Ասադի դեմ: Շուրջ 90 մարդ, այդ թվում 25 երեխա է զոհվել Սիրիայի Հոմս գավառի Խուլա քաղաքում կառավարական զորքերի գործողության արդյունքում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: