26 մայիսի 2012 - 16:36 AMT
Եգիպտոսի նախագահի անկախ թեկնածու Շաֆիկը պատրաստ է համագործակցել «Մահմեդական եղբայրների» հետ

Եգիպտոսի նախագահի անկախ թեկնածու, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը պատրաստ է համագործակցել «Մահմեդական եղբայրներ» ընկերակցության քաղաքական թևի` Ազատության և արդարության կուսակցության հետ, որը մեծամասնություն ունի եգիպտական խորհրդարանում:

Համաձայն նախնական տվյալների` Եգիպտոսի ՌՕՈՒ նախկին գեներալ Շաֆիկը Եգիպտոսի նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 24,5% և այժմ երկրորդ տուրում նախագահական աթոռի համար կպայքարի «Մահմեդական եղբայրներից» թեկնածուի հետ, որի օգտին քվեարկել է ընտրատեղամասեր ներկայացած եգիպտացիների 24,9%: