Շվեդիան դարձավ «Եվրատեսիլ 2012»-ի հաղթող

Շվեդիան դարձավ «Եվրատեսիլ 2012»-ի հաղթող

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հաղթող ճանաչվեց շվեդ երգչուհի Լորինը Euphoria երգով:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը, «Բուռանովյան տատիկների» Party for Everybody երգով, իսկ սերբ Ժելկո Յոկսիմովիչը Nije Ljubav Stvar երգով երրորդն է:

Ցուցակը եզրափակեց Նորվեգիան ներկայացնող իրանցի երգիչ Թուջին Stay երգով:

Մրցույթը բացեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, լեգենդար Էնգելբերթ Համփերդինքը Love Will Set You Free երգով, և եզրափակեց Պաշա Պերֆենին Lautar երգով:

Հայաստանում գործող միջազգային բուքմեյքերական ընկերությունները ևս սահմանել էին խաղադրույքներ, և մրցւյթի ֆավորիտներ են համարել Շվեդիային և Ռւսաստանին:

Մրցույթին, ընդհանուր թվով, մասնակցեց 42 երկիր, որոնցից երկու կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակչի ուղղեգիր ստացավ 20 երկիր, իսկ 6 երկիր` մրցույթի կազմակերպիչներ Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, և նախորդ տարվա հաղթող Ադրբեջանը, ավտոմատ կերպով եզրափակչում են:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի են ունեցել մայիսի 22-ին և 24-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Հայաստանի հանրային հեռւստաըներությունը երկար որոշում էր մասնակցել մրցույթին, թե ոչ: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին, որի համար և տուգանվել է EBU-ի կողմից:

Բացի այդ, Հայաստանը պետք է հեռարձակեր մրցույթը, հակառակ դեպքում կարող էր զրկվել 2013թ-ին մրցույթում մասնակցելուց:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---