Ֆրանսիան Սիրիայից պահանջել է դադարեցնել բնակավայրերում ծանր սպառազինություն կիրառելը

Ֆրանսիան Սիրիայից պահանջել է դադարեցնել բնակավայրերում ծանր սպառազինություն կիրառելը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարածել է հայտարարություն, որում Սիրիայի իշխանություններից պահանջել է «անմիջապես դադարեցնել բնակավայրերում ծանր ռազմատեխնիկայի կիրառումը և զորքերը հեռացնել այնտեղից»:

Փաստաթղթում քննադատվում է նաև սիրիական բանակի կողմից քաղաքացիական բնակչությամբ բնակեցված շրջանների ռմբակոծությունը, որը հանգեցրել է «Հոմսի մոտակայքում տեղակայված Էլ-Հոուլա սիրիական գյուղում տասնյակ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան»:

Բացի այդ, փաստաթղթում Աննանին ուղղված խնդրանք է պարունակվում, որպեսզի առաջիկայում Սիրիա կատարելիք այցի ընթացքում «սիրիական իշխանություններին հասցնի ԱԽ պահանջները»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---