Շվեդիան առայժմ չի կողմնորոշվել` որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ-2013»

Շվեդիան առայժմ չի կողմնորոշվել` որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ-2013»

PanARMENIAN.Net - Շվեդիան դեռևս չի կողմնորոշվել, թե երկրի որ քաղաքում մայիսի 14, 16, 18-ին կկայանա «Եվրատեսիլ-2013»: Այս մասին հայտարարել է շվեդական մրցույթի պրոդյուսեր Քրիսթեր Բյորկմանը:

Այս տարվա «Եվրատեսիլի» հաղթող երգչուհի Լորինը, ով կատարել է «Էյֆորիա» երգը, շարունակում է շնորհավորանքներ ստանալ: «Լորինը Եվրոպայում էյֆորիա առաջացրեց և բոլորին ետևում թողեց»,-գրում է շվեդական «Էքսպրեսսեն» պարբերականը:

Մրցույթի 57-ամյա պատմության ընթացքում Շվեդիան «Եվրատեսիլում» հաղթում է 5-րդ անգամ: Առաջին հաղթանակը սկանդինավյան թագավորությանը բերել է «ԱԲԲԱ» խումբը` «Վաթերլոո» երգով:

«Արդեն վաղն առավոտյան կսկսենք աշխատել հաջորդ տարվա մայիսին կայանաքլիք շոուի վրա: СВТ հեռուստաալիքի համար մեծ պատիվ է ընդունել 2013թ մրցույթը»,-ասել է СВТ պետական հեռուստաալիքի տնօրեն, Շվեդիայում «Եվրատեսիլի» անցկացման պատասխանատու Էվա Համիլթոնը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---