9 հուլիսի 2004 - 23:11 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՄԱՅԻՍԻՆ
Եվրախորհրդի անդամ երկրների երրորդ գագաթաժողովը կկայանա 2005 թվականի մայիսին Վարշավայում: Նման որոշում է ընդունել ԵԽ Նախարարների կոմիտեն` իր այսօր անցկացրած նիստում: Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցելու վեհաժողովին: Ինչպես նիստի ընթացքում նշել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Նորվեգիայի արտգործնախարար Յան Պետերսենը, «այսօր Եվրոպան փոփոխություն է ապրում, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել»: Նրա խոսքերով` առաջիկա վեհաժողովը կնշի կազմակերպության հետագա գործունեության ուղղությունները: