Թբիլիսիում տեղի է ունենում վրացական ընդդիմության հանրահավաք

Թբիլիսիում տեղի է ունենում վրացական ընդդիմության հանրահավաք

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Թբիլիսիում տեղի է ունեցել «Վրացական երազ» ընդդիմադիր քաղաքական կոալիցիայի կողմնակիցների հանրահավաքը: Հանրահավաքը բացել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Կախի Կալաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիի» գործակալությունը:

Ազատության հրապարակում տեղի ունեցող ակցիային, համաձայն հաղորդագրության, մասնակցում է մի քանի տասնյակ հազար մարդ:

«Մեր խնդիրն է պաշտպանել ազգը, Հայրենիքը և հավատը: Միշա, քեզ ոչ ոք չի հավատում, և դու պետք է հեռանաս: Մենք կողմ ենք արդար գործին և հաղթանակի կհասնենք»,-հայտարարել է Կալաձեն հանրահավաքի ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---