Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 40-րդ հորիզոնականը

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 40-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագուն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1005 միավորով շարունակում է զբաղեցնել 40-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 11800 միավորով շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա):

Իսպանացի Ռաֆայել Նադալը 10060 միավորով 2-րդ հորիզոնականում է: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 9790 միավորով 3-րդ հորիզոնականում է:

Նալբանդյանը ներկայումս Փարիզում է և հանդես կգա Ռոլան Գարոսում, որտեղ նրա մրցակիցն է լինելու Ադրիան Ունգուրը (Ռումինիա): Խաղը կկայանա մայիսի 28-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---