Facebook-ը չի հրաժարվում իր սմարթֆոնը ստեղծելու փորձից

Facebook-ը չի հրաժարվում իր սմարթֆոնը ստեղծելու փորձից

PanARMENIAN.Net - Խոշորագույն և ամենահայտնի Facebook սոցկայքն արդեն այս տարի կարտադրի սեփական սմարթֆոն: Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմս» պարբերականը` հղելով ընկերության կայքին: Թերթը գրում է, որ Facebook-ի ղեկավարությունը աշխատանքի է վերցրել Apple-ի մի շարք նախկին աշխատողների: Նրանք բոլորն էլ մասնակցել են iPhone և iPad մշակմանը:

Facebook-ը սմարթֆոնի ստեղծման մասին տեղեկությունները գաղտնի է պահում, դրանք չի հաստատում, սակայն չի էլ հերքում:

Սա ընկերության` նոր ուղղությամբ աշխատանքներ սկսելու, արդեն երրորդ փորձն է. սեփական սմարթֆոն ստեղծելու գաղափարը ծագել է 2010թ, սակայն այն ժամանակ չի հաջողվել նախագիծը կյանքի կոչել: «Նյու Յորք Թայմսի» կարծիքով ընկերության` իր համար նոր ոլորտներում ակտիվությունը, կապված է եկամուտների նոր աղբյուրների որոնման հետ, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը;

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---