Լևոն Արոնյան. Անանդ-Գելֆանդ մրցախաղում շատ անսպասելի բաներ կան, օրինակ` դեբյուտների ընտրությունը

Լևոն Արոնյան. Անանդ-Գելֆանդ մրցախաղում շատ անսպասելի բաներ կան, օրինակ` դեբյուտների ընտրությունը

PanARMENIAN.Net - Վիշվանթան Անանդի և Բորիս Գելֆանդի միջև աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 11-րդ պարտիան ևս ավարտվել է ոչ ոքի: Մրցախաղի հաշիվն է 5,5:5,5:

Հայ գրոսմայստեր, համաշխարհային վարկանիշի 2-րդ համար Լևոն Արոնյանը խոստովանել է, որ մրցախաղը շատ հետաքրքիր է: «Մրցախաղում շատ անսպասելի բաներ կան, օրինակ` դեբյուտներ ընտրությունը: Երբեք չէի մտածի, որ Գելֆանդը կխաղա այն տարբերակներով, որոնք այստեղ կիրառում է»,-Արոնյանի խոսքը հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Արոնյանը կարծում է, որ չեմպիոնության համար այսքան երկար ճանապարհ անցնողը և այսքան տարի իր կոչումը պահելու համար պայքարողը, իրավամբ, լավագույն խաղացողներն են:

Մայիսի 28-ին կկայանա վերջին տուրը: Եթե այն ևս ոչ ոքի ավարտվի, ապա շախմատիստները կխաղա թայ-բրեյք:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---