Սերգեյ Շաքարյանց. 1918թ հերոսամարտերը փրկեցին Հայաստաը ոչնչացումից28 մայիսի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում նահանջելը կնշանակեր ողջ ազգի պարտություն»,-այսօր Երևանում Հայաստանի Առաջին հանրապետության օրվան նվիրված մամլո ասուլի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանը: Ըստ նրա, ազգը ոչնչացման եզրին էր, միայն հերոսամարտերը փրկեցին Հայաստանը: Նա ընդգծել է, որ ժողովրդի համար ավելի կարևոր բան չկա, քան հաղթանակը այն թշնամու նկատմամբ, որը փորձում է ոչնչացնել նրան: Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918թ մայիսի 12-28-ին` հայ կանոնավոր զորքերի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջև, Սարդարապատում: Ճակատամարտն ավարտվել է հայերի փայլուն հաղթանակով: Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի էր ունենում Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի ազատամարտերի հետ միասին հայ ժողովրդի ազատագրական պակքարի ամենափայլուն էջերից է: Այն ապացուցեց, որ հաջողության գրավականը ազգի միասնության մեջ է: Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |